Արգենտինացի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բարսելոնա»

Ըստ իսպանական Sport-ի՝ «Բարսելոնան» համաձայնեցրել է պայմանագիրը կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսի հետ։

Նշվում է, որ «Բետիսի» կիսապաշտպանը երկարաժամկետ պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։

Ռոդրիգեսն անվճար է տեղափոխվելու իսպանական գրանդ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Սա կարևոր է «Բարսելոնայի» համար, քանի որ ակումբը մեծ գումարներ չի կարող ծախսել տրանսֆերների համար։

30-ամյա կիսապաշտպանն աշխարհի չեմպիոն է։ Նա «Բետիսում» հանդես է գալիս արդեն չորս տարի։