Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
Փորձառու ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորություն ունի։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Լոնդոնի «Վեսթ Հեմը» կարող է պայմանագիր կնքել իսպանացի պաշտպանի հետ: Նաչոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Վեսթ Հեմին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և MLS-ի ակումբները։