Պեպ Գվարդիոլա․ «Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի դարպասապահ Ստեֆան Օրտեգայի ապագայի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից, քանի որ ցանկանում է կանոնավոր խաղաժամանակ ստանալ։

«Կցանկանայի, որ Օրտեգան մնար մեր թիմում։ Ակումբի ղեկավարությունն էլ է դա ուզում։

Ստեֆանը շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», բայց ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա ցանկանում խաղալ ամեն շաբաթ»,- Գվարդիոլային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։