«Ռեալը» Օլիվեր Կանին հրավիրել է «Բավարիայի» դեմ խաղին, բայց «Բավարիան»՝ ոչ

«Բավարիան» Օլիվեր Կանին չի հրավիրել «Ռեալի» դեմ խաղին, բայց Մադրիդը հրավիրել է:

Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում այսօր Մադրիդի «Ռեալը » կհյուրընկալի «Բավարիային» (առաջին խաղ՝ 2:2): 

Մյունխենյան ակումբը նախկին դարպասապահին ու նախկին գլխավոր տնօրենին չի հրավիրել խաղին՝ լարված հարաբերությունների պատճառով։

Սակայն, ինչպես հաղորդում է As-ը Bild-ին հղումով, Կանը դեռ ներկա կլինի հանդիպմանը։

Մադրիդը, իմանալով, որ «Բավարիան» չի հրավիրել Օլիվերին , հրավեր է ուղարկել գերմանացուն՝ այցելելու վերանորոգված «Սանտյագո Բեռնաբեու» և դիտելու խաղը, և նա համաձայնել է։

Հիշեցնենք, որ Կանի և «Բավարիայի» միջև լարվածություն առաջացավ անցյալ տարվա մայիսին, երբ մարզիչը հեռացվեց աշխատանքից։