Դանիելե Օրսատոն արտասվել է ՊՍԺ – «Բորուսիա» հանդիպումից հետո

ՊՍԺ – «Բորուսիա» հանդիպումից հետո մրցավար Դանիելե Օրսատոն արտասվել է։

48-ամյա իտալացի մրցավարը սպասարկել է Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչը , որի արդյունքում գերմանական ակումբը դուրս է եկել եզրափակիչ։

Եզրափակիչ սուլիչից հետո Օրսատոն սկսեց լաց լինել, օգնականները շրջապատեցին նրան և սկսեցին մխիթարել։

Բանն այն է, որ սա Դանիելեի վերջին հանդիպումն էր մրցաշարում։ Եվրո-2024- ից հետո նա կավարտի կարիերան :

Նա իր կարիերան սկսել է 1993 թվականին և անցկացրել է ավելի քան 600 պրոֆեսիոնալ հանդիպում, այդ թվում՝ 288-ը՝ Ա Սերիայում։

ՊՍԺ – « Բորուսիա » (0:1) խաղը նրա 55-րդն էր Չեմպիոնների լիգայում։ Նա նաև սպասարկել է ՊՍԺ-ի և «Բավարիայի» միջև 2020 թվականի օգոստոսի 23-ին Լիսաբոնում կայացած եզրափակիչը (0-1):