«Մանչեսթեր Յունայթեդը» 4 թեկնածու է դիտարկում գլխավոր մարզչի պաշտոնում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փոխել թիմի գլխավոր մարզչին այս ամառ, հայտնում է Goal-ը։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Յունայթեդի» ղեկավարների ֆավորիտը Թոմաս Տուխելն է, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիան»։

Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» կարճ ցուցակում կան ևս երեք մարզիչներ՝ Զինեդին Զիդանը, Գարեթ Սաութգեյթը և Յուլիան Նագելսմանը:

Զիդանն այժմ առանց ակումբի է, Սաութգեյթը և Նագելսմանը ներկայումս գլխավորում են համապատասխանաբար Անգլիայի և Գերմանիայի հավաքականները:

Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Էրիկ տեն Հագը։