Ջեյդոն Սանչո․ «Ուեմբլի, մենք գալիս ենք»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», արձագանքել է գերմանական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն։

Երեքշաբթի օրը «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց ՊՍԺ-ին (1:0) և դարձավ դիմակայության հաղթող։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք մրցաշարի եզրափակչում «Բորուսիան» կխաղա «Ռեալ Մադրիդ» — «Բավարիա» զույգի հաղթողի հետ։

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. անհավանական է։ Ուեմբլի, մենք գալիս ենք»,- գրել է Սանչոն սոցցանցերում։