«Չելսին» որոշում է կայացրել Մաուրիսիո Պոչետինոյի ապագայի վերաբերյալ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր աշխատանքը լոնդոնյան ակումբում 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո։

Սոցցանցերում լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ «Չելսիի» ղեկավարությունը հակված է չհեռացնել Պոչետինոյին։ Կողմերի միջև համագործակցության շարունակականության հավանականությունը բավականին մեծ է։ Ակումբը դրական է գնահատում մասնագետի աշխատանքը։

Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը «Չելսին» գլխավորել է անցած ամառ։