Նաչո Ֆերնանդեսը կարող է մասնակցել EURO-2024-ին

Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը կարող է մասնակցել Եվրոպայի առաջիկա առաջնությանը, որը կայանալու է Գերմանիայում։

Ինչպես հայտնում է Relevo-ն՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մրցաշարին ընդառաջ լրջորեն աչք է դրել կենտրոնական պաշտպանի վրա։

Հիշեցնենք, որ Նաչոն վերջին անգամ Իսպանիայի հավաքական է հրավիրվել 2023 թվականին՝ Ազգերի Լիգայի հանդիպումներին։