CHAMPIONS LEAGUE. «Բորուսիան» հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ եզրափակիչ (VIDEO)

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում գերմանական ակումբը արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։

Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Մատս Հումելսը։

Երկու խաղերի արդյունքում «Բորուսիան» ընդհանուր՝ 2։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Դորտմունդցիների մրցակիցը կլինի «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» զույգի հաղթողը։ Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի այսօր՝ մայիսի 8-ին։