ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայում հակառեկորդ է սահմանել

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»: Առաջին խաղում ֆրանսիական ակումբը նույնպես պարտվել էր նվազագույն հաշվով։

Ըստ Opta-ի, փարիզցիները Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում իրենց յոթ խաղերից վեցում պարտվել են (83%), ինչը ամենաբարձր տոկոսն է կիսաեզրափակիչում առնվազն հինգ խաղ անցկացրած թիմերի միջև։

Վերջին անգամ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» 2020/21 մրցաշրջանում 1։2 և 0։2 հաշվով։