Ռիվալդո. «Նրան խաղաժամանակ է պետք»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կարծում է, որ հարձակվող Վիտոր Ռոկեն բավականաչափ խաղաժամանակ չունի կատալոնական ակումբում։

«Կարծում եմ՝ Վիտոր Ռոկան բավարար հնարավորություններ չունի իրեն ապացուցելու համար։ Բրազիլիայի առաջնությունում լավ հանդես եկող խաղացողին շատ քիչ րոպե են հատկացրել։ Նա շատ երիտասարդ է, բայց չունի իր ֆուտբոլը ցուցադրելու անհրաժեշտ հնարավորությունները։ Նա լավ խաղացող է և ապագա ունի։ Այժմ նրանք հավատում են, որ խաղացողը օգտակար չի լինի ակումբին, ուստի տրանսֆեր են փնտրում»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

19-ամյա Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Ատլետիկո Պարանաենսեից» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Դրանից հետո նա կատալոնացիների կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։