«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Կազեմիրոյին

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է ակումբի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյին վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը ծրագրում է բեռնաթափել թիմի աշխատավարձը 2023/24 մրցաշրջանի վերջում՝ բաժանվելով 32-ամյա բրազիլացուց։ Կիսապաշտպանի այլ ակումբ տեղափոխության առաջարկի գումարը գնահատվում է 35 մլն եվրո։

Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ Այդ ժամանակվանից ի վեր նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 80 հանդիպում, դարձել 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։