Պաշտոնական․ Տիագու Սիլվան կարիերան կշարունակի բրազիլական ակումբում

«Ֆլումինենսեն» հայտարարել է պաշտպան Տիագու Սիլվայի տեղափոխության մասին։ 39-ամյա բրազիլացին պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Սիլվան 2006-ից 2009 թվականներին հանդես է եկել «Ֆլումինենսեում»։

Բրազիլական թիմի կազմում պաշտպանը 2007 թվականին նվաճել է Բրազիլիայի գավաթը։

Սիլվան նախկինում «Չելսիում» հանդես է եկել չորս մրցաշրջան։ Լոնդոնյան թիմի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 152 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։