Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը հարձակվողին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։

Այս մրցաշրջանում Նունյեսը անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։