Պաշտոնական․ Դեյվիդ Մոյեսը կլքի «Վեսթ Հեմը»

«Վեսթ Հեմի» մամուլի ծառայությունը հայտարարել է Դեյվիդ Մոյեսի հրաժարականի մասին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից 2023/24 մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը։

Հիշեցնենք, որ 61-ամյա Դևիդ Մոյեսը «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչն է 2019 թվականի դեկտեմբերից։

Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Վեսթ Հեմը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 228 հանդիպման՝ հաղթելով 102 անգամ, 43 անգամ ոչ-ոքի խաղացել, կրելով 83 պարտություն։