Մեմֆիս Դեպայը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայից, հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ հոլանդացի հարձակվողը չի մտնում հաջորդ մրցաշրջանի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում, ով կենտրոնացել է այլ խաղացողների վրա։ Ակումբը պատրաստ կլինի լսել Մեմֆիս Դեպայի, ինչպես նաև իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի վերաբերյալ առաջարկները, ով, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ցանկանում է վերադառնալ իտալական Ա Սերիա։

Հիշեցնենք, որ Դեպայը Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ 30-ամյա հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում խփել է ինը գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։