«Ատլետիկոն» բանակցություններ է վարում Անտուան ​​Գրիզմանի հետ

Մադրիդի «Ատլետիկոն» բանակցություններ է վարում թիմի հարձակվող Անտուան ​​Գրիզմանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ նախորդ շաբաթ մադրիդյան ակումբը հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի քրոջ՝ Մոդ Գրիզմանի հետ, որտեղ նրան հասկացրել են, որ Անտուանը կարող է մնալ թիմում այնքան ժամանակ, քանի դեռ ցանկանում է այն տեսակետից, որ Ֆրանսիացի հարձակվողն արդեն դարձել է մադրիդյան ակումբի լեգենդը։

Նշվում է, որ Գրիզմանին խնդրել են վերստորագրել ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը, նոր ժամկետով՝ աշխատավարձի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 33-ամյա Գրիզմանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ատլետիկոյի» 44 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։