Միշել Սանչեսը հայտնել է, թե ինչ խորհուրդ է տվել Չավիին

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը հայտնել է, թե ինչ խորհուրդ է տվել Չավիին, ով գլխավորում է «Բարսելոնան»։

«Ես միշտ Չավիին ասել եմ, որ նա անպայման կպարտվի, եթե իր «Բարսելոնան» համեմատի այն «Բարսելոնայի» հետ, որը գլխավորում էր Պեպ Գվարդիոլան: Այդ թիմը յուրահատուկ էր»,- ասել է Միշելը մամուլի ասուլիսում։

Նախկինում Չավին որոշել էր մնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Լա Լիգայի 34 տուրից հետո թիմը 73 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։