Ժոաու Ֆելիշը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Cadena SER-ը։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին»։

Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը շահագրգռված չէ պորտուգալացու տրանսֆերը գնելու հարցում։ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի, ուստի չի կարող իրեն թույլ տալ ֆուտբոլիստ գնել 60-70 միլիոն եվրոյով։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։

24-ամյա Ֆելիշը այս մրցաշրջանում Լա Լիգայում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։