«Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն ցուցանիշը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ

Երկուշաբթի օրը՝ մայիսի 6-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում խոշոր հաշվով (0:4) պարտվեց «Քրիսթալ Փելասին»։

Այս պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդի» համար 13-րդն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, ինչը մանչեսթերյան ակումբի վատագույն ռեկորդն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ, հայտնում է Squawka-ն։

Այս պահին Էրիկ տեն Հագի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է։