Ջուդ Բելինգհեմ․ ««Ռեալ» տեղափոխվելը լավագույն բանն էր, որ երբևէ պատահել է ինձ հետ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մադրիդյան ակումբ տեղափոխությունն իր կյանքում առանցքային իրադարձություն է անվանել։

«Այս ակումբն առանձնահատուկ է։ «Ռեալ» տեղափոխվելը լավագույն բանն էր, որ երբևէ պատահել է ինձ հետ։ Սա 2023 թվականի գլխավոր իրադարձությունն է»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Laureus-ը։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ խփել է 22 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։