Վիրջիլ վան Դեյկ. «Նա արդեն դարձել է իմ կյանքի մեծ մասը»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ակումբում իր ապագայի մասին՝ մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո։

«Առջևում անցումային շրջան է, և ես կլինեմ դրա մի մասը։ Կարծում եմ՝ ակումբը կենտրոնացած է այն բանի վրա, թե ով է լինելու նոր մարզիչը, և դա է գլխավորն այս պահին։ Ինչպես ասացի, ես շատ երջանիկ եմ այստեղ, ես սիրում եմ այս ակումբը, և դուք կարող եք դա տեսնել։

Նա արդեն դարձել է իմ կյանքի մեծ մասը, միայն դա կարող եմ ասել: Շատ փոփոխություններ կլինեն, և ես չէի ասի, որ վախենալը ճիշտ բառն է դրա համար։ Ավելի շուտ, այն, ինչ տեղի կունենա, շատ հետաքրքիր է ու հուզիչ»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC-ն։