Ջեյմի Կարագեր. «Կազեմիրոն պետք է հասկանա, որ այլևս չի կարողանում ֆուտբոլ խաղալ»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի խաղի մասին Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում։

Բրազիլացին հանդիպումն անցկացրել է կենտրոնական պաշտպանի դիրքում։

«Կազեմիրոն՝ որպես փորձառու ֆուտբոլիստ, պետք է հասկանա, որ բարձրագույն մակարդակում իրեն մնացել է երեք խաղ՝ երկուսը Պրեմիեր Լիգայում և մեկը Անգլիայի գավաթի եզրափակչում։ Այնուհետև նա կտեղափոխվի MLS կամ Սաուդյան Արաբիա։ Ես լուրջ եմ խոսում, նրա գործակալն ու շրջապատը պետք է նրան ասեն՝ բավական է»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։