Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա սլովենացուն հավակնում է «Չելսին»։ Մադրիդցիները կարող են դեմ չլինել այդ քայլին, քանի որ ցանկանում են միջոցներ հայթայթել թիմը թարմացնելու համար։

Այս մրցաշրջանում Օբլակը անցկացրել է 50 հանդիպում, անառիկ է պահել դարպասը 13 անգամ և բաց թողել 64 գոլ։