«Բարսելոնան» կարող է հեռացնել Չավիին, եթե թիմը Լա Լիգայում չզբաղեցնի երկրորդ հորիզոնականը

«Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Չավիին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, դա կարող է տեղի ունենալ, եթե թիմը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնի երկրորդ տեղից ցածր:

34 տուրից հետո կատալոնացիները 73 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ 1 միավորով զիջելով երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»։

Չավին հունվարին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»։ Ապրիլին 44-ամյա մասնագետը հայտարարեց, որ մտափոխվել է և կշարունակի աշխատել ակումբում։