Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողել 81 գոլ բոլոր մրցաշարերում

Երկուշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ պարտություն կրեց «Քրիստալ Փելեսից» (0:4) Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում բաց է թողել 81 գնդակ։

Ըստ Opta-ի, սա ակումբի վատագույն ելույթն է 1977 թվականից ի վեր, երբ մանկունիանցիները նույնպես մեկ մրցաշրջանում 81 գնդակ բաց թողեցին։

Այս պահին Էրիկ տեն Հագի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է։