IDBank Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Վեստ Արմենիան» տանը մրցեց գործող չեմպիոն «Ուրարտուի» հետ և հաղթեց՝ 1:0 հաշվով։
Տանտերերի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց թիմի հարձակվող Զախար Տարասենկոն։
Նշենք, որ «Ուրարտուն» 45 միավորով 4-րդ է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վեստ Արմենիան» 31 միավորով 7-րդն է։