«Այաքսի» վատագույն ցուցանիշը վերջին 24 տարվա ընթացքում

«Այաքսը» 24 տարվա մեջ առաջին անգամ չի եզրափակի Հոլանդիայի առաջնության լավագույն 4-յակը։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ Ամստերդամի ակումբը մրցաշարային աղյուսակում հինգերորդն է՝ չորրորդ տեղից հետ մնալով 9 միավորով։ «Այաքսը» նույնիսկ տեսականորեն չունի ավելի բարձր բարձրանալու հնարավորություն և կզբաղեցնի առավելագույնը հինգերորդ տեղը։

1999/00 մրցաշրջանից հետո առաջին անգամ «Այաքսը» կավարտի լավագույն քառյակից դուրս։ 24 տարի առաջ թիմը գրավեց հինգերորդ տեղը։