Անտոնին Էրիկ տեն Հագին «ձվի գլուխ» է անվանել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնին խաղընկերների հետ նամակագրության մեջ վիրավորել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգին՝ հոլանդացի մասնագետին անվանելով «ձվի գլուխ»։ Մարզչին ցուցադրվել է նամակագրության սքրինշոթը, հայտնում է Globo Esporte-ն։

Ըստ աղբյուրի՝ Էրիկ տեն Հագը զրույց կունենա Անտոնիի հետ և, ամենայն հավանականությամբ, կկիրառի կարգապահական միջոցներ: Հնարավոր է, որ ֆուտբոլիստը չմասնակցի այս մրցաշրջանի վերջին հանդիպումներին։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։