Վիտոր Ռոկեի գործակալ․ «Մենք ընտրեցինք «Բարսան» այլ ակումբների փոխարեն, որտեղ Ռոկեն կարող էր կրկնակի ավելի շատ վաստակել»

Ֆուտբոլային գործակալ Անդրե Կյուրին, ով ներկայացնում է «Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեի շահերը, ասել է, որ հարձակվողը կլքի կատալոնական ակումբը, եթե խաղային պրակտիկա չստանա։

«Մենք ընտրեցինք «Բարսան» այլ ակումբների փոխարեն, որտեղ Ռոկեն կարող էր կրկնակի ավելի շատ վաստակել։ Ռոկեով հետաքրքրված են շատ ակումբներ։ Եթե ​​նա չխաղա «Բարսայում», մենք ստիպված կլինենք մտածել կարիերան շարունակելու այլ տարբերակների մասին»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Մատեո Մորետոն։

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Ատլետիկո Պարանաենսեից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։

Transfermarkt-ը Ռոկեին գնահատում է 40 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Ռոկեն անցկացրել է 13 հանդիպում և խփել երկու գոլ։