Չավին շնորհավորել է «Ռեալին» Լա Լիգայի չեմպիոնության կապակցությամբ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Լա Լիգայի վաղ չեմպիոնության կապակցությամբ։

Մայիսի 4-ին մադրիդյան թիմը ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական տիտղոսը այն բանից հետո, երբ Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային» (2:4)՝ կորցնելով Արքայական ակումբին հասնելու հնարավորությունը։

«Ուզում եմ շնորհավորել «Ռեալին», նրանք ավելի շատ միավորներ վաստակեցին, քան մնացածը։ Եվ պետք է շնորհավորել «Ժիրոնային», ով շատ լավ խաղաց։ Շնորհավորում եմ «Ժիրոնային»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ ռեկորդային 36-րդ անգամ նվաճեց Լա Լիգան։ «Բարսելոնան» ունի 27 տիտղոս: