Կառլո Անչելոտտին չեմպիոնությունը տոնում է «Ռեալի» ֆուտբոլիստների հետ (VIDEO)

Մադրիդի «Ռեալը» ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի հաղթող։

Նախօրեին «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային» և առաջնության ավարտից չորս տուր առաջ կորցրեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալից» առաջ անցնելու հնարավորությունը։

Մադրիդյան թիմի ֆուտբոլիստները չեմպիոնությունը տոնել են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Տոնակատարությանը միացել է նաեւ թիմի գլխավոր մարզիչ 64-ամյա Կառլո Անչելոտտին։

Մադրիդի «Ռեալը» 36-րդ անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունում և այս ցուցանիշով ռեկորդակիր է։