Կառլո Անչելոտտին նշել է ընթացիկ մրցաշրջանի ամենակարևոր պահը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենակարևոր պահը։

Մայիսի 4-ին մադրիդյան թիմը ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական տիտղոսը այն բանից հետո, երբ Լա Լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային» (2:4)՝ կորցնելով Արքայական ակումբին հասնելու հնարավորությունը։

«Այն, ինչով մենք ամենից շատ հպարտանում ենք, այն է, որ այդքան քիչ բան ենք բաց թողել: Այո, ես այդպես եմ կարծում. Սկսեցինք լավ, ավելի լավ պաշտպանվել, հավաքական նվիրումով։ Վնասվածքները, որոնք ստացանք մրցաշրջանի սկզբում, օգնեցին մեզ հասկանալ, որ դրանք կարող են փոխհատուցվել միայն թիմով, այլ ոչ թե անհատապես։

Այս մրցաշրջանի ամենակարևոր պահը. Բելինգհեմի գոլը «Բարսելոնային», որը մեզ վերադարձրեց 11 միավորի առավելություն»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ ռեկորդային 36-րդ անգամ նվաճեց Լա Լիգան։ «Բարսելոնան» ունի 27 տիտղոս: