Թոմաս Տուխելը հնարավոր է՝ կարիերան շարունակի Ա Սերիայում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում։

Այս մասին հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետտին։ Լրագրողի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։

Ռոսոներիները դիտարկում են Թոմասին որպես Ժոաո Կոնսեյսաուին այլընտրանք։ Եթե ​​պորտուգալացու հետ բանակցությունները ձախողվեն, ապա իտալական գրանդն առաջարկ կանի Տուխելին։