Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչու է փոխարինել Էրլինգ Հոլանդին «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (5-1) հարձակվող Էրլինգ Հոլանդի փոխարինումը։

Այս խաղում նորվեգացին չորս գոլ խփեց։

«Էրլինգը վրդովված էր փոխարինումից, ես հասկանում եմ նրան: Նրան չէր գոհացնում մրցավարի աշխատանքը, ով չէր արձագանքել իր նկատմամբ խախտումներին։ Ես դա արեցի՝ նրան հանգստացնելու համար»,- իսպանացու խոսքերն է մեջբերում BBC-ն։

Այս մրցաշրջանում նորվեգացին 41 խաղում դարձել է 36 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: