Ռոբերտո դե Զերբին ցանկություն է հայտնել մնալ «Բրայթոնում»

Ռոբերտո դե Զերբին պատրաստվում է շարունակել աշխատանքը «Բրայթոնում»:

«Ես կցանկանայի մնալ, քանի որ ինձ դուր են գալիս ֆուտբոլիստները, քաղաքը, ակումբը, երկրպագուները:

Երկրպագուների հանդիպման ժամանակ արդեն ասել եմ, որ չեմ հեռանա, եթե երջանիկ լինեմ այստեղ։ Եվ ես ցանկանում եմ պահպանել իմ կիրքը»,- Sky Sports-ին ասել է իտալացին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Զերբիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Բավարիան» և «Միլանը»։