Սիմոնե Ինձագի. «Մենք պետք է արժանին մատուցենք նրանց»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արձագանքել է Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում «Սասուոլոյից» կրած պարտությանը (0-1). սա թիմի առաջին պարտությունն էր Ա Սերիայում 2023 թվականի սեպտեմբերից ի վեր։

«Անցյալ տարի «Մոնցայի» հետ հանդիպումից ի վեր մենք գոլ ենք խփել 42 խաղում անընդմեջ։

Բայց «Սասուոլոն» լավ էր պաշտպանվում և քրտնաջան պայքարում էր, մենք պետք է արժանին մատուցենք նրանց»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Ինտերը» (89) շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սիմոնե Ինձագիի թիմը դեռ մի քանի տուր առաջ ժամանակից շուտ դարձել էր Իտալիայի չեմպիոն։