Ռասմուս Հոյլունդ. «Նա պարզապես ֆանտաստիկ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը պատասխանել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին հարցին:

21-ամյա դանիացին նախապատվությունը տվել է անգլիական թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ինձ համար դա Ռոնալդուն է։ Նա հաղթել է ամեն ինչ, արել է դա բոլոր առաջնություններում, և հիմա էլ անում է դա:

Նա պարզապես ֆանտաստիկ է»,- Sky Sports-ին ասել է Հոյլունդը, ով նախորդ ամառվանից խաղում է մանկունիանցիների կազմում: