Էրլինգ Հոլանդն ասել է, թե արդյոք դժգոհ էր փոխարինվելուց

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է «Վուլվերհեմփթոնի» հետ երեկ կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում իրեն փոխարինելու մասին։

«Քաղաքաբնակները» հաղթեցին 5-1 հաշվով, իսկ նորվեգացին պոկեր ձևակերպեց այս խաղում։

«Արդյո՞ք ես դժգոհ էի փոխարինումից․․․ Ոչ մի նման բան։ Ես երջանիկ էի։ Բացի այդ, ուրախ եմ, որ Ալվարեսը գոլ խփեց։ Այնպես որ, ամեն ինչ հիանալի է»,- սկանդինավացու խոսքերն է փոխանցում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Ման․Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպման 82-րդ րոպեին փոխարինել է Հոլանդին։