«Բարսելոնան» ուզում է, որ Վիտոր Ռոկեն հաջորդ մրցաշրջանն անցկացնի իսպանական մեկ այլ ակումբում

«Բարսելոնան» ցանկանում է, որ Վիտոր Ռոկեն հաջորդ մրցաշրջանն անցկացնի այլ ակումբում:

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, կատալոնացիները պատրաստվում են հարձակվողին վարձավճարով ուղարկել։

Իդեալական տարբերակն այն է, որ բրազիլացին տեղափոխվի Լա Լիգայի մեկ այլ ակումբ ՝ նրա կազմում խաղալը թույլ կտա ընտելանալ առաջնությունում ֆուտբոլային ոճին և ավելի լավ տիրապետել լեզվին:

Ավելի վաղ հաղորդվում էր , որ 19-ամյա հարձակվողը կցանկանար մնալ Բարսելոնայում։

Այս մրցաշրջանում Ռոկեն Լա Լիգայում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։