Օլի Ուոթքինսը հայտնվել է իտալական ակումբի դիտակետում

«Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը հայտնվել է «Միլանի» դիտակետում: Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Ռոսոներիները դիտարկում են Օլիվյե Ժիրուին փոխարինելու թեկնածուներ: Անգլիացին «Միլանի» առաջնային տարբերակներից մեկն է։

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելը հեշտ չի լինի․ անգլիական ակումբը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Ուոթքինսը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Ասթոն Վիլայի» լավագույն ռմբարկուն է: Այս մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: