Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակեց իր կարիերայի 66-րդ հեթ-տրիկը

«Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ալ-Վահդայի» դեմ խաղում դարձավ երեք գոլի հեղինակ։

Պորտուգալացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 5-րդ, 12-րդ և 52-րդ րոպեներին։

39-ամյա Ռոնալդուի համար այս հեթ-տրիկը դարձավ 66-րդը կարիերայում։

Այս մրցաշրջանում Կրիշտիանուն Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրած 27 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ։