Կառլո Անչելոտտին իր 12-րդ գավաթը նվաճեց «Ռեալի» հետ

Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգայում։

Այսօր Մադրիդը 36-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն :

Սա Կառլո Անչելոտտիի 12-րդ գավաթն է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Իտալացին երկու անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը»՝ 2013-ից 2015 թվականներին և 2021 թվականից առ այսօր։

Ընդհանուր առմամբ, Անչելոտտին իր մարզչական կարիերայում ունի 28 տիտղոս։ Բացի «Ռեալից» , նա մրցաշարեր է հաղթել «Յուվենտուսի», «Միլանի», «Չելսիի», ՊՍԺ-ի և «Բավարիայի» հետ։