Լիոնել Մեսսին առաջին անգամ 5 գոլային փոխանցում է կատարել մեկ խաղում

Մայիսի 5-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» – «Նյու Յորք Ռեդ Բուլզ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 6։2 հաշվով։

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին այս խաղում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, արգենտինացին կարիերայում առաջին անգամ 5 գոլային փոխանցում է կատարել մեկ խաղում։ Սա նաեւ առաջին անգամն է, որ նա մեկ խաղում վաստակում է 6 միավոր (գոլ + գոլային փոխանցում)։

Ավելացնենք, որ Լեոն դարձավ MLS-ի պատմության առաջին խաղացողը՝ մեկ խաղում 5 գոլային փոխանցումով։