Դավիդ Ռայան կստանա Պրեմիեր Լիգայի «Ոսկե ձեռնոցը»

Դավիդ Ռայան դարձավ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն դարպասապահը։

«Արսենալի» դարպասապահը «Ոսկե ձեռնոցը» կստանա 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ  «Էվերթոնի» հարձակվող Ջորդան Պիկֆորդը գոլ բաց թողեց «Լյութոնի» հետ խաղում (1:1):

Ռայան Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 29 հանդիպումներից 14-ում դարպասն անառիկ է պահել: Պիկֆորդը 12 դարպասը անառիկ է պահել ու լավագույն դեպքում կկարողանա կրկնել իսպանացու արդյունքը։ 

Դավիդ Ռայան «Արսենալ» է տեղափոխվել «Բրենթֆորդից» վարձավճարով 2023 թվականի օգոստոսին: