«Ռեալը» կրկնեց իր անպարտելիությայն ռեկորդային շարքը Լա Լիգայում

Մադրիդի «Ռեալը» կրկնեց իր անպարտելիությայն ռեկորդային շարքը Իսպանիայի առաջնությունում:

Կառլո Անչելոտիի թիմն այսօր 34-րդ տուրում հաղթեց «Կադիսին» (3:0)՝ սա նրա յոթերորդ անընդմեջ հաղթանակն է։

Վերջին անգամ թիմը Լա Լիգայում պարտվել է սեպտեմբերի 24-ին՝ «Ատլետիկո Մադրիդ»-ին (1:3): Դրանից հետո նրանք տարել են 22 հաղթանակ և 6 ոչ-ոքի:

«Ռեալը» մեկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում առանց պարտության միայն մեկ անգամ՝ 1989/90 թթ. առաջնությունում։ Հաշվի առնելով տարբեր սեզոններ՝ լավագույն արդյունքը 30 խաղ է (1988 թվականի մայիսից մինչև 1989 թվականի ապրիլ)։