Սերու Գիրասին կարող է հայտնվել գերմանական մեկ այլ ակումբում

Սերու Գիրասին գրավել է «Բորուսիայի» ուշադրությունը:

Դորտմունդցիները հետաքրքրված են «Շտուտգարտի» 28-ամյա հարձակվողով ` հետևելով «Բավարիային» և «Միլանին», հաղորդում է GGFN-ը Bild-ին հղումով:

«Բորուսիան» դիտարկում է ընթացիկ Բունդեսլիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն (25 գոլ 25 խաղում)՝ որպես Սեբաստիեն Ալերի և Յուսուֆ Մոուկոկոյի հավանական փոխարինող, ովքեր ամռանը կարող են փոխել ակումբը:

Գիրասիի փոխհատուցումը կազմում է 20 մլն եվրո։