«Բարսելոնայի» կանանց թիմը դարձավ Լա Լիգայի չեմպիոն

Կանանց թիմային պայքարում Իսպանիայի չեմպիոն դարձավ «Բարսելոնան»։

Մայիսի 4-ին տղամարդկանց «Բարսելոնան» կորցրեց չեմպիոնության իր տեսական հնարավորությունները՝ պարտվելով «Ժիրոնային» (2:4), սակայն կանայք հաղթեցին «Գրանադային» (1:4) և անհասանելի դարձան իրենց հետապնդողների համար։

Երկրորդ տեղում ընթացող «Ռեալը» առաջնության ավարտին զիջում է «Բարսելոնային» 15 միավորով։

«Բարսելոնայի» կանանց թիմի համար չեմպիոնությունը հինգերորդն անընդմեջ էր։