Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայի» պատմության մեջ երկրորդն է այս արդյունքով

Մայիսի 4-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում պարտվեց «Ժիրոնային» (2:4):

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց թողեց 4 գնդակ։

Գերմանացին իր 409-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում՝ ակումբի պատմության մեջ զբաղեցնելով երկրորդ տեղը արտասահմանցի խաղացողների մեջ և առաջ անցնելով Դանի Ալվեշից (408):

Ոչ իսպանացի ֆուտբոլիստների հանդիպումների քանակով ակումբային ռեկորդակիրը Լիոնել Մեսսին է (778 խաղ):